28 Feb
28Feb

      Գյուղական կյանքի մասին


Ի՞նչ կապ ունեմ ես այս թեմայի հետ:


Ինքս գյուղից եմ, ապրել և մեծացել եմ գյուղում: Գյուղական կյանքին ծանոթ եմ և պատրաստ եմ համապատասխան խորհուրդներով զինել քաղքից գյուղ տեղափոխվող երիտասարդներին կամ  ուղղակի ծանոթացնել գյուղին: Նաև կաշխատեմ կոտրել գյուղացիների և քաղաքաբնակների մասին սուտ կարծրատիպերը: Հույս ունեմ, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի:

Լուսանկարը` Artsakh Press


Գյուղական կյանքի առավելությունը քաղաքայինի նկատմամբ:


1.Ամենանկատելի առավելությունը դա օդի մաքրությունն է, դա կնակատի ցանկացած անձ հենց ամենասկզբից:

2.Հաջորդ նկատելի առավելությունը, դա տեղի սննդի արդյունաբերության արտադրանքի բարձր որակն է և անվատագությունը:

3.Մյուս առավելությունը դա կանաչ ծածկույթի առկայությունն է ամենուրեք,մյուսը` ջրի մաքրությունը և նույնիսկ մեր լեզվով ասած «քլորի» բացակայությունը:

4.Մյուս առավլությունը նկատելու համար դուք պետք է գոնե մեկ գիշեր գիշերեք գյուղում և կնակատեք, որ գյուղում գրեթե բացակայում է աղմուկը:

Կան շատ առավելություններ, որոնց մասին կբարձրաձայնեմ հետո:  

Բացի առավելություններից կան նաև բացասական կողմեր։

1. Ճիշտ է, ես նշեցի, որ գյուղում սնունդ գնել պետք չէ, սակայն մինչ այդ սնումդը ստանալը, անհրաժեշտ է դաշտը մշակել հողը պարարտացնել և այլն։ Իսկ այդ նյութերը և սարքավորումները չեն վաճառվում գյուղերում, անհրաժեշտ է երկար ճանապարհ կտրել դրանք գնելու համար, ինչը շատ ֆժվար է։

2. Եթե դուք ցանականում եք տեղափոխվել գյուղ պատրաստվեք հանդիպել այնպիսի կենդանիների, որոնց երբեք չեք տեսել։

3. Չի բացառվում, որ նույնիսկ չքնեք ախոռին հետևելու համար։

Կան էլի շատ բացասական կողմեր, բայց ես նշեցի ամենա կարևորները։




Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING