Գյուղական և քաղաքային կյանքերի միջև նմանությունները և տարբերությունները
Ողջույն ես Ռուբենն եմ։ Ես ծնվել և մեծացել եմ գյուղում, պատրաստ եմ խորհուրդներով ձեզ զինել։ Այս բլոգը նախատեսված է քաղաքից գյուղ տեղափոխվողներին օգնել հարմարվել գյուղական կյանքին և համապատասխան խորհուդներ տալ, նաև կփորցենք դիտորդների հետ միասին կոտրել գյուղական կյանքի և գյուղացիների վերաբերյալ կարծրատիպերը։
Ես հաճախ եմ քաղաքում բնակվողներից լսել, թե գյուղում ապելը շատ մեծ սխալ է։ Իրականում սխալը հենց այդ մտածելակերպն է, այդ իսկ պատճառով ես ստեղծեցի այս բլոգը։
Գյուղական կյանքի և գյուղացիների մասին կարծրատիպեր, որոնք սուտ են:
1.Մարդիկ ապրում են ախոռներին բավականին մոտիկ:
2.Գյուղացիները միամիտ են:
3.Գյուղացիները խաբեբա են:
4.Գյուղերը հետամնաց են:
5.Գյուղական կենդանիները ապրում են վատ պայմաններում:
Կան շատ այլ կարծրատիպեր, որոնց մասին հետո կբարձրաձայնեմ:
Գյուղերի զարգացումը
Հիմա գյուղերը ավելի արագ են զարգանում, քան քաղաքները:Գյուղերում սկսել են կառուցել մշակութային և տեխնոլոգիական կենտրոններ:
Գյուղերում արագ զարգանում է կապը և կան գյուղեր, որտեղ կապը ավելի լավն է քան քաղաքներում:
Գյուղատնտեսությունը գյուղերում
Գյուղատնեսությամբ զբաղվում են հիմնականում գյուղերում և հիմնականում անհատները: Անհատի արտադրության մեծ մասը հիմանականում անցնում է սեփական սպառման, իսկ մնացած արտադրությունը անցնում է մասնավոր ընկերություններին: Գյուղում գյուղատնտեսության սեզոն է համարվում ամառը, քանի որ այդ տարվա եղանակի ժամանակ է, որ հասունանում է բերքի հիմնական մասը։